Personal site of painter Anush Arakelyan

Քլայվ Ստեյփլզ Լյուիսի հիշատակին

back

…փրկեա զիս յիրեն, որ շրջի
ի խավարի…

ննջման ժամի երեկոյան աղոթքից

 

Այս պատմությունը եղավ ,մի փոքրիկ , կարծես թե Աստծո կողմից մոռացված քաղաքում: Հնում դա մի հրաշալի լուսավոր քաղաք էր, ուր ապրում էին բարի եւ ժպտերես մարդիկ: Բայց ժամանակները փոխվեցին եւ հրաշալի անցյալը, ցավոք ,մոռացության տրվեց:
Մռափ անունով մի չար կախարդ, անհիշելի ժամանակներից տիրել էր քաղաքին, տարածելով այնտեղ իր քնաբեր, գորշ մշուշը: Քաղաքաբնակները կարծես ուրվականներ լինեին:Նրանց չէր հետաքրքրում ոչինչ, բացի քնելուց: Անբան պտտելով, աղբանոց հիշեցնող փողոցներով, նրանք չիմանալով թե ինչպես անցկացնել օրվա այն մի քանի ժամը, երբ ստիպված էին արթնանալ եւ հոգալ ամենաանհրաժեշտ կարիգները, շատ շուտ ձանձրանում էին արեւի լույսից, որ կարծես ստեղծված էր քունը խանգարելու համար, եւ չսպասելով արեվամուտին, արագորեն պատրաստում էին ճռճռան մահճակալները եւ ընկղմվում քնի մեջ : Քաղաքում անթափանց մութ էր տիրում, անգամ Մռափը, երբ դուրս էր գալիս իր ամենօրյա գիշերային զբոսանքի, հաճախ չէր նկատում քնած փողոցային շներին, որոնց պատահաբար ոտնակոխ անելոով, քաղաքի բութ լռությունը խախտվում էր վնգստոցով, որը վերածվելով ոռնոցի շուտափույտ դադարում էր: Իսկ Մռափը շարունակում էր զբոսնել գիշերվա խավարի մեջ, նորանոր հնարքներ էր մոգոնելով, որպեսզի վերջ տա այդ մի քանի լուսավոր ժամերին, որոնք դեռ խանգարում էին նրա թագավորության անդորրը: Քաղաքի կողքով անցնում էին ուխտավորներ, թափառական երաժիշտներ, վաճառականների քարավաններ, դեպի պատերազմի դաշտ ընթացող զորքեր, եւ ոչ մեկի մտքով անգամ չէր անցնում, որ քաղաքում որեւէ մեկը ապրում է, ով պատահաբար հայտնվում էր այնտեղ,տարակուսած լքում էր այդ անհյուրնկալ վայրը:
Բայց պետք է ձեզ ասեմ, որ քաղաքի տներից մեկում միշտ լույս կար: Այստեղ ապրում էր, կարծես հրաշալի անցյալից մնացած, մի արթուն, հյուրնկալ ընտանիք` հայրը, մայրը, երկու որդիները եւ իրենց փոքիկ քույրիկը` Ջորջիան որը մի փխրուն , լուսեղեն էակ էր: Ոսկեծամ , երկար մազերով, երազկոտ աչքերով եւ բարի, երբեմն չարաճճի ժպիտով: Ջորջիան օրերով հանգիստ չուներ` նա մեկ իր հրաշալի տիկնիկների հոգատար մայրն էր, մեկ փոքրիկ արքայադուստր, որի պատվի համար մարտնչում էր դալկադեմ ասպետը, միջնեկ եղբայրը, մեկ մայրիկի հետ հյուրասիրում էր տան բազմաթիվ հյուրերին, մեկ տարվում էր նկարչությամբ, թղթին փոխանցելով իր խայտաբղետ երազանքները:
Օրերից մի օր, երբ մութը կարծես համակել էր ամբողջ աշխարհը, երբ ավագ եղբայրը, որը մինչ այդ աշխուժորեն պատմում էր քաղաքում պտտվող լուրերի մասին, արդեն ընկել և քնել էր, Ջորջիան , հենված քաղաքին նայող պատշգամբին, երազկոտ աչքերով նայում դեպի էր դուրս : Նա հետեւում էր, հեռու հեռուներում վառվող մի փոքրիկ աստղի , որի փխրուն լույսը, երբեմն-երբեմն առկայծում էր սեւ ամպերի միջից:
Աստղի լույսը վերջնականապեա անհետացավ: Ջորջիաին համակեցին տխուր մտքեր: Նա մանկամտորեն տարակուսում էր , թե ինչ՞ու օրեցօր արեւը ավելի շուտ է մայր մտնում եւ քաղաքի բնակիչները, ինչպես պատմել էր եղբայրը, անհամբեր սպասում էին նրա անհետանալու օրվան, որ վերջապես աննդհատ դառնա իրենց ամենօրյա քունը:
Հանկարծ Ջորջիան լսեց մի մեղեդի, որը մեղմորեն պարուրում եր սենյակը: Տխուր մտքերը հեռացան: Ջորջիաի ձեռքը ակամա սահեց դեպի սեղանին դրված գունավոր մատիտները եւ աղջիկը ,ծալապատիկ նստելով , սկսեց նկարել: Մեղեդին ավելի ու ավելի էր դյութում, ձայները կարծես կենդանի լինեին եւ գալիս էին զարմանալի պատկերներ: Մատիտները թեթեւ ,կարծես չդիպչելով թողթին, սահում էին, լցնելով պարտեզը բյուրավոր, մեկը մեկին չկրկնող զարմանալի ծաղիկներով… օդը թափանցիկ էր… լսվում էր անտեսանելի էակների ղողանջը..
Մի ահռելի առյուծ, հանդարտ զբոսնում էր խորհրդավոր պարտեզի արահետներով, չտրորելով իր հսկա, փափուկ թաթերով նույնիսկ մեկ ծաղիկ: Նրա բաշն ոսկեզոծ էր, կարծես թե արեւն էր թագնվել այնտեղ:Առյուծի աչքերում արտացոլվոևմեր էր լազուրե երկինքը, իր իսկ բարի ժպիտը եւ մի մեղմ, տխուր, դյութիչ մեղեդի: Դա ինքը Ասլաններ: Մոտենալով պարտեզի ամենագողտրիկ բացատին,ուր նրբագեղ թոչունների երգի հյուսվածքում թագնված էր մի թոքրիկ լճակ, նա կանգ առավ: Ափից բարձրաում էր ուղանկյուն ժայռը, որն պարուրված էր տիեզերքի բոլոր թանկարժեք քարերով:
Դա աշխարհի արքայի ` Ասլանի գահն էր: Մի ճկուն ոստյունով, առյուծը հայտնվեց ժայռի գագաթին եւ վեհորեն բազմելով այնտեղ իր ուշադրությունն ուղեց դեպի լճի թափանցիկ, հայելապատ մակերեսը:Ասլանի սեվեռուն հայացքը խորասուզվում էր լճակի բյուրեղի մեջ, ուր տեսանելի էր դառնում աշխարհի ամբողջ անցն ու դարձը: Հանկարծ ջրերը գորշացան եւ Ասլանի առջեւ բացվեց մի մութ քաղաք: Դա Մռափի կախարդած քաղաքներ: Առյուծի մտահոգ հայացքը սավառնում էր այդ անշունչ քաղաքով եւ մի պահ ժպիտ եկավ նրա դեմքին:Ասլանը տեսավ մի փոքրիկ լույս, որն կարծես հույսի աստղ լիներ, այդ խուլ մթության մեջ: Դա մի լուսամուտ էր , որի կողքին , բարձր աշտանակի վրա դրված էր վառվող մոմը: Մոմից այն կողմ Ասլանը նկատեց փոքրիկ աղջկան, որն ծալապատիկ նստած նկարում էր ծաղիկներով լի մի պարտեզ, եւ , Օ հրաշք, կարծես թե հենց իր` Ասլանի , պարտեզի ծաղիկներն էին:Նա նաեվ տեսավ աղջկա հորը, որը կորացած նստած էր աշխատասեղանի մոտ, մտասեվեռած դեպի ոսկեզոծ տուփը, ուր զգուշորեն դրված էր արծաթյա սրինգը, որ նոր էր լռել եւ դեռ պահպանում էր իր մեջ մեղմ, տխուր, դյութիչ մեղեդու արձագանքը: Ջորջիայի մայրը եւ միջնեկ եղբայրը խոհանոցում պատրաստում էին ընթրիքը: Տան անդորրը չէր խախտվում իրենց ,երբեմն անզգույշ, շարժումներից: Հանկարծ Ասլանի ականջին հասան անսպասելի ձայներ,դա անհանգիստ քնած ավագ եղբոր մրթմրթոցներ: Ասլանը պարզորոշ տեսավ, որ Մռափին հաջողվել է թափանցել նույնիսկ այդ տունը: Բոլորին այդ ընտանիքին եւ քաղաքին, սպառնում էր լուրջ վտանգ: Եթե քնի վարաքը տարածվեր նաև այստեղ, քաղաքը կհայտնվեր հավերժ աներազ խավարի մեջ:
Ջորջիաին մի կողմ դրեց ծաղիկներով լի թղթերը: Տարօրինակ անհանգստություն էր համակել իրեն, մարմինը թույլ էր ինչպես երբեք:Լուռ, անվստահ քայլերով նա գնաց դեպի անկողինը եւ ուժասպառ մեկնվեց այնտեղ: Ընթրիքին, որին ներկա էր նույնիսկ, հատուկ այդ առիթով արթնացած եւ կշտանալուց հետո կրկին մռափած , ավագ եղբայրը, Ջորջիան չմասնակցեց: Անկողնում պարկած, նա զգում էր թե ինչպես սառը քամին սուրում էր տան միջով , հպվելով նրա վառվող այտերին: Կոպերը ծանրանում էին, կար մի միայն մի ցանկություն`քնել: Բաց սրտից եկող մի վստահ ձայն հուշում եւ գոտպնդում էր իրեն.
– Ջորջիա, արթուն եզիր այսօր:
Հավագելով իր վերջին ուժերը, աղջիկը լայն բացեց աչքերը եւ հանկարծ տեսավ մի բարձր, գեղեցիկ ամրոցի պարիսպների դարպասի դիմաց կանգնած ահռելի առյուծին, որը կարծես պատրաստվում էր մենամարտի և նրա գլխավերեվում ծածանվում եր ոսկեզոծ մարտական խաչվառը: Շուրջ բոլորը վժվժում էր սեւ խառնիխուռն ամբոխը: Ոհմակապետը` բարակ ոտքերով եւ երկար քթով այլանդակ, կատաղությունից կանաչաց մի երեվույթ եր, որն գոռոզաբար թափահարում եր երկար,կեռ թուրը և բառբաջում նզովքներ։ Ոհմակից լսվում էին ոռնոցներ.
– Կեցցե անհաղթ Մռափը:
– Խուզի այդ կատվի զզվելի բաշը:
– Առաջ,Մռափի ետեվից:
Ամբոխը, սեվ ամպերի նման, սողաց դեպի առյուծը։
Աղջիկը մի պահ քարացավ, և չպատկերացնելով թե ինչ վտանգի է ենթարկում իրեն, ամբողջ ուժով բղավեց.
– Այդպես արդար չէ, առյուծը անզեն է եւ մենակ:
Ջորջիայի ճիչը արձագանքեց մարտի դաշտում։ Լռություն տիրեց։ Ապշահար ամբոխը շրջվեց դեպի աղջիկը։ Ջորջիան վազեց առյուծին օգնության: Սակայն Ասլանը, իր վստահ և խոհուն հայացքով կանգնեցրեց նրան [ Այդպես երեւվի մարտից առաջ ասպետներն էին նայում իրենց սրտի թագուհուն],ժպտաց եւ ուղվելով դեպի թշնամին մի սաստիկ թռիչք կատարեց դեպի սեւ ամբոխի կողմը…
– Այ բալիկ , ինչ է պատահել, ինչ տեսար երազում.
Ջորջիայի գլխավերեւում կանգնած էր անհանգստցած հայրը եւ քնքուշ շոյում էր աղջկա վառվող կոպերը: Ջորջիան դանդաղ բացեց աչքերը եւ տեսնելով հոր վստահ , մեղմ հայացքը, որն լուսավորվել եր լուսամուտից թափանցած արեվի շողով, կամացուկ շշնջաց “Նա հաղթե՞ց …”:
Ասլանը բազմած էր իր գահին: Լճակով անցնում էին պատկերների նոր շարաններ: Ջորջիան արդեն ապաքինվել էր և վերադարձել իր ամենօրյա խաղերին:
Մի օր ,առյուծը վորոշեց իր ժայռ գահից մի փոքրիկ մեղեսիկ նվիել աղջկան, քանի օր Ասլանը հիշում էր մենամարտի օրվա նրա հերոսկան վարմունքը:Նա գցեց բյուրեղը լճակի մեջ եւ ինչ որ բան ասաց:
Չգիտեմ թե ինչպես այդ նվերը հայտնվեց Ջորջիայի մոտ, բայց ավաղ մեր աշխարհում դա արդեն մեղեսիկ չէր այլ մի բյուրեղ օճառ, որն աղջիկը շատ սիրեց եւ հաճախակի լվացվելով նրանով, կարծես ավելի ու ավելի էր փոխվում:Այդ օրերին Ջորջիան ավելի խելոք էր լինում, օգնում մայրիկին, չէր խանգարում հայրիկին, հաշտեցնում էր կռվարար եղբայրներին եւ նոր հետաքրքիր խաղեր էր հորինում:
Իսկ Ասլանը չէր մորռացել Ջորջիաին, նա երբեք չի մոռանում ոչ մի բան եւ միշտ հետեւում է բոլորին իր վստահ, խոհուն, բարի հայացքով, իր հրաշալի պարտեիզի գահից:
P.S. Ջորջիաի մեղեսիկե օճառը որը նվիրել էր Ասլանը, մաշվեց , վերջացավ…..եւ մի օր աղջիկը ստացավ առյուծի երկրորդ նվերը` բյուրեղյա ծաղիկը: Ջորջիան ոչինչ չգիտեր այդ ծաղիկի մասին մինչեւ մի օր նրա հայրը, մի հեռավոր երկիր մեկնելուց առաջ պատմեց իրեն այդ ծաղիկի պատմությունը: Թե ինչպես մի ահեղ մենամարտից հետո, երբ Սուրբ Ջորջի գեղարդի ծայրից, որով նա սպանել էր ահեղ վիշապին, այդ հրեշի կաթացող արյունը, այլակերպվելով դարձավ ծաղիկ, որն ի հիշատակ սուրբ Ջորջի հաղթանակի կոչվեց Ջորջիա:
Այդ ծաղիկը մեր օրերում քիչ է պահպանվել ,նրանցից մեկն էլ Ասլանը դարձնելով բյուրեղյա, նվիրեց Ջորջիաին: Եւ եթե Ջորջիաին որեւէ մի օր գնա Ասլանի մոտ, իր ծաղիկը կկենդանանա եւ նորից կբուրի իր զմրուխտյա բույրով:
Աղջիկը ուշադիր լսում էր այդ պատմությունը եւ երազկոտ աչքերով նայում էր պատուհանից դուրս:Քաղաքում գիշեր էր, դիմացի տներում մի քանի լուսավորված պատուհան կար, այնտեղ ապրում էին իրենց ընկերները…
Աբովյան, 1994 թ.